Ուկրաինայում 102 խաղաղ բնակիչ է զոհվել, 16-ը երեխաներ են. ՄԱԿ
Փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 102 խաղաղ բնակիչ է զոհվել, 304-ը՝ վիրավորվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում՝ նա նշել է.
«Հինգշաբթի առավոտից մինչև երեկ երեկոյան մեր գրասենյակը գրանցել է 102 սպանված, այդ թվում՝ յոթ երեխա, 304 վիրավոր։ Վախենամ, որ իրական թվերը, շատ ավելին են»,- ասել է գերագույն հանձնակատարը:
Կարծիքներ