Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:

Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:

«Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 29 փախստական։  2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 597 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

«Մեկ օրում մաքրվել է 16,7 հա տարածք, 3,2 կմ ճանապարհ, 13 բնակելի շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 3 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1404 հա տարածք, 438 կմ ճանապարհ, 1340 բնակելի շինություն, այդ թվում ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 294 պայթուցիկ առարկա»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում