Ֆելիքս Բրիխը ճանաչվել է 21-րդ դարի լավագույն մրցավար
Գերմանացի Ֆելիքս Բրիխը ճանաչվել է 21-րդ դարի ֆուտբոլային լավագույն մրցավար: Լավագույնների ցանկը հրապարակել է ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS):
21-րդ դարի ամբողջական վարկանիշը կազմվել է՝ համատեղելով 2001-ից 2020 թվականներին կազմված ամենամյա աղյուսակները:
Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)
Ջունեյթ Չակիր (Թուրքիա)
Հովարդ Վեբ (Անգլիա)
Մարկուս Մերկ (Գերմանիա)
Բյորն Կեյպերս (Հոլանդիա)
Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)
Օսկար Խուլիան Ռուիս (Կոլումբիա)
Մասիմո Բուզակա (Շվեյցարիա)
Խորխե Լուիս Լարիոնդա (Ուրուգվայ)
Լյուբոշ Միխել (Սլովակիա)
11-րդ տեղում հայտնվել է իտալացի Պյերլուիջի Կոլինան: IFFHS-ը նրան ռեկորդային 6 անգամ ճանաչել է աշխարհի լավագույն մրցավար,բայց նրանց մի մասը տեղի է ունեցել 20-րդ դարում, ինչը թույլ չի տվել Կոլինային հայտնվել 21-րդ դարի լավագույն մրցավարների տասնյակում:
Կարծիքներ