Բեյրութում մոտ 300 հազար մարդ անօթևան է մնացել պայթյունից հետո
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո մոտ 300 հազար մարդ մնացել է անօթևան՝ հայտարարել է քաղաքապետ Մարվան Աբբուդը: Այդ մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
«Մոտ 300 000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո», – ասել է Աբբուդը:
Նահանգապետը նաև պայթյունից պատճառված վնասը գնահատել է 3-5 միլիարդ դոլար:
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան հարյուր, վիրավորվել է չորս հազար մարդ: Բժիշկները խնդրում են վիրավորներին դուրս հանել քաղաքից, քանի որ հիվանդանոցներում դատարկ տեղեր չկան:
Կարծիքներ