ԱՄՆ-ում դեմոկրատները սկսել են կասկածել Բայդենի վերընտրվելու հնարավորությանը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի բարձրաստիճան թիմակիցները, այդ թվում՝ նրա օգնականները հետզհետե կասկածում են, որ երկրի ներկայիս ղեկավարի մոտեցումը նախընտրական արշավին կապահովի նրա վերընտրությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Axios պարբերականը։
Նշվում է, որ գործող նախագահի ամենահավատարիմ թիմակիցները շարունակում են վստահել նրա մոտեցումներին, սակայն նրանք շրջապատված են այդ տեսակետը չկիսող մեծամասնությամբ, իսկ հասարակական կարծիքի հարցումներն ընդհանրապես ցույց են տալիս, որ Բայդենը հետ է մնում իր հիմնական մրցակցից։
Ջո Բայդենի թիմակիցներից մեկը, որի անունը չի նշվում, լրատվամիջոցին հայտնել է, որ կասկածում է, թե նախագահի թիմը գիտակցում է իրավիճակի ողջ լրջությունը և տիրապետում է այն շտկելու ծրագրի:
ԱՄՆ-ի նախագահի ընտրություններն անցկացվելու են այս տարվա նոյեմբերի 5-ին։ Ջո Բայդենի հիմնական մրցակիցն է երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը։
Կարծիքներ