Իսպանիայի գավաթ․ Բարսելոնան լքեց պայքարը

Իսպանիայի գավաթ․ Բարսելոնան լքեց պայքարը

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկը» լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Երկրորդ րոպեին բասկերին առաջ մղեց Իկեր Մունիաինը։ 20-րդ րոպեին կատալոնացիների կազմում աչքի ընկավ թիմի նորեկ Ֆեռան Տոռեսը։ 86-րդ րոպեին Ինիգո Մարտինեսը խփեց «Ատլետիկի» երկրորդ  գոլը։

Հիմնական ժամանակի ավելացված երրորդ րոպեին Պեդրին ևս մեկ անգամ հավասարեցրեց հաշիվը, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ առաջին խաղակեսի վերջին րոպեին Իկեր Մունիաինը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ այդպիսով հաղթանակ պարգևելով բասկյան ակումբին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում