ՄԱԿ-ը հայտնել է ուկրաինական հակամարտության ընթացքում ավելի քան 9,2 հազար խաղաղ բնակչի մահվան մասին

ՄԱԿ-ը հայտնել է ուկրաինական հակամարտության ընթացքում ավելի քան 9,2 հազար խաղաղ բնակչի մահվան մասին

Ուկրաինայում հակամարտության հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը գերազանցում է 9,2 հազարը, երկուշաբթի օրը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Համաշխարհային կազմակերպության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։

Նա ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր զոհվել է 9287 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 537 երեխա։ Տուժել է 16384 մարդ, այդ թվում՝ 1117 երեխա։ «Խոսքը միայն հաստատված դեպքերի մասին է, զոհերի իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է»,- ասել է Դի Կարլոն։

Ուկրաինայից փախստականների թիվը, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի, կազմում է 6,3 մլն մարդ, ներքին տեղահանվածներինը՝ 5,1 մլն մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում