Նեթանյահուն աշնանը կայցելի ԱՄՆ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը ԱՄՆ կկայանա աշնանը։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Նեթանյահուի հեռախոսազրույցը։
Բայդենը Նեթանյահուին երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ հրավիրել է հանդիպման ԱՄՆ-ում, ավելի վաղ հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Վարչապետը դրական է արձագանքել հրավերին, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իսրայելական և ամերիկյան կողմերը կհամաձայնեցնեն հանդիպման մանրամասները, հայտնել են գրասենյակից։
Կարծիքներ