Կեղտոտ մեդիաարշավն ինձ լռեցնելու փորձ է. պատգամավոր

Կեղտոտ մեդիաարշավն ինձ լռեցնելու փորձ է. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով իր դեմ իրականացվող մեդիաարշավին:

«Նախորդող մեկ շաբաթվա ընթացքում իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ առանձնյակներ կեղտոտ և զազրելի մեդիաարշավ են սկսել իմ դեմ, որը շարունակվում է մինչ օրս։

Ամենատարբեր պիտակավորումներով, վարկաբեկելով, փաստերը խեղաթյուրելով փորձ է կատարվում ընդամենը լռեցնել։ Որպես քաղաքական գործիչ չկայացած սույն անձինք համարձակվել են ձեռնոց նետել ինձ։ Ցավոք, նախկին ռեժիմի սպասարկուներն իրենց ոճն ու հռետորաբանությունը չեն փոխել։ Չունենալով հասարակության մեջ հեղինակություն՝ այս արկածախնդիրների բանակը փորձ է կատարում լսելի դառնալ գրպանային մեդիայի շնորհիվ։

Փաստենք՝ ձեր գրոհը հաջողությամբ չի պսակվել, այն ընդամենն արձանագրում է ձեր քաղաքական անփառունակ վախճանը, երբ անկարողությունից գործադրում եք վերջին ճիգերը։

Սկզբունքայնությունս, աշխատանքում՝ անդավաճան ձեռագիրս, հասարակության հետ թափանցիկ գործելաոճս շարունակելու եմ։

Հանդարտվե՛ք։)»,- ասված է պատգամավորի գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում