ՀԱԱՀ ուսանողներն այցելել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի կենսագործունեության անվտանգության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողները:
Այցելության ընթացքում նրանք ծանոթացան մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի և հողերի նմուշառումների, դաշտային հետազոտությունների և լաբորատոր հետազոտությունների մեթոդներին, ինչպես նաև սարքերի աշխատանքի սկզբունքներին:
2021 թվականի հունվար ամսին Շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կնքել են համագործակցության հուշագիր։
Կարծիքներ