Բանակը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության հենասյուներից է. Ավանեսյանի ուղերձը

Բանակը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության հենասյուներից է. Ավանեսյանի ուղերձը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառում է արել Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ:

 

«Սիրելի´ հայրենակիցներ

 

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ:

 

Բանակը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության հենասյուներից է. ուղերձներից, շնորհավորանքներից ու կենացներից անդին` երեք բան ունենք անելու, որ Հայոց բանակի այսօրվա կայացման ընթացքն անշեղ լինի.

պարտաճանաչ վճարե´նք մեր հարկերը․

ազնիվ ու անկաշառ անենք մեր աշխատանքը․

չփախցնե´նք մեր տղաներին բանակից, այլ ծառայությունը դիտարկենք պատիվ։

Սիրելի՜ զինվորականներ ու ժամկետային զինծառայողներ, շնորհավորում եմ ձեզ. թող խաղաղ երկնքի տակ ձեր ծառայությունը միշտ պատիվ բերի մեր երկրին:

 

Փա՛ռք զինված ուժերին,

 

Փա՛ռք նահատակներին,

 

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

 

Երկու զինվորի հպարտ մամա»,- գրել է նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում