Ուզում եմ հասկանալ,Կտրիճ Ներսիսյանի մոտ անձի երկվություն կա, թե՞ ոչ. Դավոյան

Ուզում եմ հասկանալ,Կտրիճ Ներսիսյանի մոտ անձի երկվություն կա, թե՞ ոչ. Դավոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Եկեղեցին հայտարարություն տարածեց Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ անելու վերաբերյալ, նշելով, որ կարգալուծության պատճառներից մեկը դատական հայցն է և, որ իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելն անընդունելի է։

 

Ուզում եմ հասկանալ,Կտրիճ Ներսիսյանի մոտ անձի երկվություն կա, թե՞ ոչ, ինչպես կարելի է ապրել և գործել Հայաստանի Հանրապետությունում՝ ընտրողաբար մոտենալով պետական կառույցներին։ Դիցուք, աղոթել են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հոգիների խաղաղության և հանգստության համար, այսինքն ընդունել Հունվարի 27-ը՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, սակայն նույն պետության դատարանի որոշումը, որի կատարումը պարտադիր է՝ մեկնաբանվում է որպես ներեկեղեցական կյանքին միջամտել։

 

Եթե այդպես է և պետական կառույցներն անընդունելի են Կտրիճի համար, ապա լավագույն պահն է հեռանալ անապատ և ճգնել, քավել մեղքերը՝ հեռու պետական կառույցներից և մոտ Աստծուն»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում