Կորոնավիրուսի 396 նոր դեպք և 6 մահ Ադրբեջանում․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 30.446
Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 396 նոր դեպք է արձանագրվել:
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը: «Այսօր Ադրբեջանում ևս 396 վարակակիր է արձանագրվել:
Միաժամանակ, 558 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
6 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 30.446 է, 23.242 մարդ առողջացել է, 423 մահ է արձանագրվել:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 6.838 հիվանդ կա:
Կարծիքներ