Ի՞նչ է նշանակում՝ նախագահին «շեֆ» չեմ ընդունելու. Սահմանադրական կարգը էն գլխի՞ց էր արտաքնոցի թուղթ. Աբրահամյան

Ի՞նչ է նշանակում՝ նախագահին «շեֆ» չեմ ընդունելու. Սահմանադրական կարգը էն գլխի՞ց էր արտաքնոցի թուղթ. Աբրահամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի նախկին քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարություններից մեկին:

«Իր ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահն ասում է, թե 1997թ․ ինքը համաձայնել է ՀՀ-ում վարչապետի պաշտոնն ստանձնելու այդ ժամանակվա նախագահ Լևոր Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ այն պայմանով, որ նրան որպես «շեֆ» չի ընդունելու, այլ ընդունելու է «գործնական հարաբերություններ»։ Նման անկեղծությունը, իհարկե, ողջունելի է։

Բայց տառաճանաչ ցանկացած մեկը գիտի, որ որևէ պետությունում վարչապետի և նախագահի հարաբերությունները սեպարատ պայմանավորվածություններով չեն կարգավորվում, այլ Սահմանադրությամբ ու օրենքներով։

Ի՞նչ է նշանակում՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնելու համար պայման դնել, թե նախագահին որպես «շեֆ» չեմ ընդունելու, կամ պաշտոնում նշանակել՝ նախագահին որպես շեֆ չնդունելու պայմանին համաձայնելով։

Հանցավոր խմբավորո՞ւմ է, սեփական կանտորա՞ է, ի՞նչ է պետությունը։

Եթե Ռ․ Քոչարյանը նկատի ունի որպես ղեկավար ընդունել-չընդունելու հանգամանքը (իսկ որ դա նկատի ուներ, թույլ է տալիս ենթադրել նրա ձևակերպումը որպես ԼՂՀ նախագահ, երկար ժամանակ «շեֆ» չունենալու վերաբերյալ), ապա հարց է առաջանում՝ իսկ նախագահական կառավարման համակարգ ունեցող երկրում սահմանադրական ի՞նչ կարգավիճակով էր նա ընդունում Տեր-Պետրոսյանին․ ենթակայի՞, կամ՝ ինչ կարգավիճակով էր Տեր-Պետրոսյանը նրան նշանակում վարչապետ․ համանախագահի՞․․․ Այդ «գործնական հարաբերությունները» ի՞նչ էին, ի վերջո։

Սահմանադրական կարգը էն գլխի՞ց էր, փաստորեն, արտաքնոցի թղթի կտոր։

Եվ երկրորդ նախագահը շատ ճիշտ է ասում․ հարցադրման հասցեատերը ոչ թե ինքն է, այլ հակասահմանադրական հարաբերությունների կոնցեպտի նման պայմաններ առաջադրելուց հետո դրան համաձայնողն ու նշանակողը։

Տեր-Պետրոսյանը, հուսով ենք, նաև կպատասխանի, թե ինչու է համաձայնել վարչապետի մոտ նախագահ աշխատել, եթե Ռ․ Քոչարյանը, իհարկե, ճիշտ է, և այդ պայմաններում հիմա ո՞վ է, իր 2007-08թթ․ բնորոշման համաձայն՝ Հայաստանում թաթար-մոնղոլական կառավարման համակարգի հիմնադիրը․ ի՞նքը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը»,- գրել է Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում