Հակառուսական պատժամիջոցների համար ժամանակը դեռ չի եկել. Թրամփ

Հակառուսական պատժամիջոցների համար ժամանակը դեռ չի եկել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայում չէր ցանկանա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և խոստացել է, որ այդ մասին կհաղորդի ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Հիմա դրա համար լավագույն ժամանակը չէ», - ասել է Թրամփը՝ հիշեցնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր բովանդակալից հեռախոսազրույցի մասին։

Սենատում ավելի վաղ հայտարարել էին Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների վերաբերյալ օրինագիծ ընդունելու պատրաստակամության մասին։ Ըստ Թրամփի՝ Կոնգրեսի ղեկավարները չեն իմացել Պուտինի հետ իր զրույցի բովանդակությունը։ 

«Ես կխոսեմ նրանց հետ, կհաղորդեմ նրանց», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Դրա հետ մեկտեղ Թրամփն ընդգծել է, որ առաջվա պես չի բացառում պատժամիջոցների սահմանումն ապագայում։ 

«Դա կարող է տեղի ունենալ մեկ կամ երկու շաբաթից։ Դա կմնա տարբերակներից մեկը», - ասել է նա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում