«Պետություն» բառի էմոցիան պետք է կարողանանք նեգատիվից փոխել պոզիտիվի. վարչապետ

«Պետություն» բառի էմոցիան պետք է կարողանանք նեգատիվից փոխել պոզիտիվի»:
Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ դրա համար կան շատ հիմքեր։
«Մեր ֆունդամենտալ պրոբլեմն այնտեղ է, որ պետություն ասելով հասկանում ենք նեգատիվ ինչ-որ բան, իշխանություն ասելով հասկանում ենք նեգատիվ ինչ-որ բան, որովհետև մեր ենթագիտակցության մեջ չկա, որ պետությունը մեզ համար պարսկական, օսմանյան կայսրությունն է, ռուսական կայսրությունն է, բայց դա լրիվ ուրիշ գաղափարական թեմա է»,- ասաց նա։
Վարչապետը խոստացավ՝ սրանից հետո «պոզիտիվ» ինֆորմացիաներ կծանուցեն։
Կարծիքներ