Հաջորդիվ որտեղ կիրականացվի սահմանազատումը. վարչապետը մանրամասնել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հաջորդիվ կսահմանազատվեն այն հատվածները, որտեղով անցնելու են TRIPP ենթակառուցվածքները։
«Այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում պետք է լինի, ենթադրվում է և տրամաբանական է, որ այդ հատվածում ենթակառուցվածքների համար սահմանազատում ու սահմանագծում տեղի ունենա»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանազատման հարցին։
Նա ընդգծել է, որ այդ տարածքում արդեն պարզ կլինի՝ սահմանը որտեղով է անցնում. «Հանձնաժողովները այժմ աշխատում են»:
Կարծիքներ