ՀՀ-ն հաստատուն է մնում խոսքի և մամուլի ազատությունը որպես ժողովրդավարության հենասյուն պաշտպանելու հարցում. ԱԳՆ

Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը որպես ժողովրդավարության հիմնարար հենասյուն պաշտպանելու հարցում։
Այս մասին Հայ մամուլի օրվա առիթով գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն «X»-ի իր միկրոբլոգում:
«Այսօր հպարտությամբ նշում ենք Հայ մամուլի օրը՝ ի նշանավորումն 1794 թվականին հայկական առաջին պարբերականի հրատարակման։ Սա արտացոլում է լրագրության էական դերը տեղեկացված և դիմացկուն հասարակության խթանման գործում։ Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը որպես ժողովրդավարության հիմնարար հենասյուն պաշտպանելու հարցում»,- գրել է ԱԳՆ խոսնակը:
Կարծիքներ