Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվեց:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Թեմի առաջնորդից զատ 1 ամսով կալանավորվել է նաև դիվանապետը:

Միջնորդությունը քննարկվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում