Մակրոնը Լը Պենից ավելի է առաջ անցել Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի թեկնածությունը քվեարկության Է դրված երկրորդ ժամկետի համար, երկու տոկոսային կետով մեծացրել Է տարբերությունն «Ազգային միասնության» թեկնածու Լը Պենից Հինգերորդ հանրապետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը տեղի կունենա ապրիլի 24-ին: Ապրիլի 15-ին այդ մասին հաղորդել Է BVA սոցիոլոգիական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հաղորդագրության մեջ նշված Է, որ հարցման արդյունքներով, որն անցկացվել Է ապրիլի 13 – 14-ը, Մակրոնի օգտին պատրաստ Է քվեարկելու հարցման մասնակիցների 54 տոկոսը, իսկ Լը Պենի օգտին՝ 46 տոկոսը: Այդ նույն ընկերության հետազոտությունների տվյալներով, որոնք կատարվել են ապրիլի 6 – 7-ը, այս քաղաքական գործիչների մասնակցությամբ երկրորդ փուլի դեպքում Մակրոնին պատրաստ Էր պաշտպանելու հարցվածների 53 տոկոսը, իսկ Լը Պենին՝ 47 տոկոսը:
Սոցիոլոգների կարծիքով՝ մասնակցությունը կարող Է կազմել 73 տոկոս, ինչը զուգադրելի Է առաջին փուլին բնակչության մասնակցությանը, երբ ընտրական տեղամասեր Էր եկել Ֆրանսիացիների 73,7 տոկոսը: Հարցմանը մասնացել Է ակտիվ ընտրական իրավունք ունեցող շուրջ 1,5 հազար ֆրանսիացի: Նախագահական ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում կայացել Է ապրիլի 10-ին:
Նախընտրական արշավին մասնակցել Է 12 թեկնածու: Բոլոր քվեաթերթիկների մշակումից հետո Մակրոնն ստացել Է քվեների 27,84 տոկոսը, Լը Պենը՝ 23,15 տոկոսը: Երկրորդ փուլում, որը տեղի կունենա ապրիլի 24-ին, կկրկնվի անցյալ ընտրությունների մենամարտը, երբ Ելիսեյան պալատի համար եզրափակիչ մենամարտում մրցել են այս նույն քաղաքական գործիչները: 2017 թվականին Մակրոնն ստացել Է ընտրողների քվեների 66,1 տոկոսը, Լը Պենը՝ 33,9 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ