Կոմիտասի պողոտայում բնակարան է այրվել

Կոմիտասի պողոտայում բնակարան է այրվել

Հունիսի 14-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի 6-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել է բնակարանը (մոտ 70 քմ ) և ջերմահարվել՝ շքամուտքը (6-րդ հարկ)՝ մոտ 60 քմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում