Տիկնիզյանը կտեղափոխվի Զենիթ
«Զենիթը» և «Լոկոմոտիվը» մոտ են Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Championat.com-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Տրանսֆերային գումարը կկազմի մոտ 8 միլիոն եվրո, հակառակ ուղղությամբ Սերգեևն ու Կովալենկոն ամենայն հավանականությամբ կտեղափոխվեն «Լոկոմոտիվ»,- գրում է Championat.com-ը:
Անցած մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը 25-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո: Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը երկաթուղայինների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
Կարծիքներ