ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիան երեք տարի ժամկետով զրոյացրել է չորացրած կոկոսի ընկույզի ներմուծման մաքսատուրքը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել զրոյացնել չորացրած կոկոսի ընկույզի (կոկոսի փաթիլների) ներմուծման մաքսատուրքը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը ներառյալ: ԵԱՏՄ-ի գործող միասնական մաքսատուրքի դրույքը կոկոսի փաթիլների համար կազմում է 3 ​​տոկոս», - նշվում է հաղորդագրության մեջ։ 

ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի խոսքով՝ մաքսային-սակագնային կարգավորման միջոցը նպատակաուղղված է ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրներից հրուշակեղենի արտահանման զարգացմանը և արտասահմանի շուկաներում դրա մրցունակության բարձրացմանը։

Նա հիշեցրել է, որ բնական և բնակլիմայական պայմանների պատճառով ԵԱՏՄ տարածքում կոկոսյան արմավենիներ չեն աճում, իսկ կոկոսի արտադրություն չկա։ Այսպիսով, կոկոսի փաթիլների կարիքն ամբողջությամբ ապահովվում է ներմուծման հաշվին։

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր անց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում