Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ. Պեսկով
Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ, գնդակը Կիևի կողմն է` լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ ուկրաինական կողմն անընդհատ շեղվում է իր նախկինում տրված պայմանավորվածություններից, իր խոսքերից՝ անընդհատ փոխելով դրանք։ Բանակցությունների արդյունավետության առումով դա «շատ վատ հետևանքներ ունի»` հավելել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։
«Ներկայումս մեր փաստաթղթի նախագիծը փոխանցվել է ուկրաինական կողմին, որը ներառում է բացարձակապես հստակ մշակված ձևակերպումներ, գնդակը նրանց կողմն է, մենք սպասում ենք պատասխանի», - ասել է Պեսկովը։
Կարծիքներ