Մոսկվան այսօրվանից անցել է նոր լոքդաունի

Մոսկվան այսօրվանից անցել է նոր լոքդաունի

Մոսկովյան շրջանում այսօրվանից սկսվել են ոչ աշխատանքային օրերը, որոնք կշարունակվեն մեկուկես շաբաթ՝ մինչև նոյեմերի 7-ը։ Interfax պարբերականի փոխանցմամբ՝ այս օրերի ընթացքում Մոսկվայում մի շարք սահմանափակումներ կգործեն. կդադարեցվի բոլոր ընկերությունների և կազմակերպությունների աշխատանքը։ Կգործեն միայն այն հաստատությունները, որոնք ապահովում են Մոսկվայի ենթակառուցվածքների աշխատանքը։

Բաց կլինեն միայն սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութները, դեղատները։ Աշխատանքը դադարեցնում են նաև գեղեցկության սրահները, կոսմետոլոգիական ծառայություններ մատուցող սրահները, շոգեբաղնիքները, մարզասրահները, լողավազանները։

Դպրոցականներն այս ժամանակահատվածում կլինեն արձակուրդում։ Կդադարեն աշխատել նաև լրացուցիչ կրթություն ապահովող կազմակերպությունները, սպորտդպրոցները և այլն։

Մանկապարտեզներում ոչ աշխատանքային օրերի ընթացքում ևս արձակուրդներ կլինեն, սակայն կկազմակերպվեն հերթապահ խմբեր այն սաների համար, որոնց հետ տանը մնացող մեծահասակ չկա։ Բուհերը նույնպես նշված ժամանակահատվածում փակ կլինեն ուսանողների առջև։

Իսկ թատրոններն ու թանգարանները բաց կմնան՝ որոշակի կանոններ պահպանելու պայմանով։

Ի դեպ, երկուշաբթի օրվանից կորոնավիրուսի աճի պատճառով Մոսկայում 4 ամսով արդեն սկսել են նոր սահմանափակումներ գործել։ Ըստ նոր կանոների՝ 60 տարեկանից բարձր և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք չեն կարող դուրս գալ տնից։ Գործատուները պետք է հեռավար աշխատանքի ուղարկեն աշխատակիցների 30 տոկոսին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում