ՇՄ նախարարությունում գործարկվել է «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգը
Շրջակա միջավայրի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը, որով հնարավորություն է ընձեռվել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի (լիցենզիա, թույլտվություն, եզրակացություն և այն) գործընթացներն իրականացնել առցանց:
Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման լիցենզիաներ,
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման մեկանգամյա լիցենզիա,
Վտանգավոր թափոնների երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա լիցենզիա,
Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում, արտահանման մեկանգամյա լիցենզիա,
Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում արտահանման մեկանգամյա լիցենզիա։
Այսուհետ տնտեսվարողները կարող են իրենց հայտերը ներկայացնել ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան համակարգ:
Կարծիքներ