ԱՄՆ դեսպանը չի ասել, որ ԱՄՆ-ն առաջարկ է արել 100 տարով վարձակալել մեր ճանապարհները․ Արսեն Թորոսյան

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է աել՝ անդրադառնալով Սյունիքով ճանապարհի արտապատվիրակման մասին կեղծ պնդումներին․
Տեղադրում եմ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի ուրբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ամբողջական ձայնագրությունը, որտեղ նա 53-րդ րոպեից ամբողջովին այլ ենթատեքստում խոսում է հայ-ադրբեջանական կարգավորման մասին և օրինակ բերում, թե ինչպես ԱՄՆ-ում կկարգավորեին այդպիսի հարցը և հատկապես ճանապարհների հարցը։
Նա չի ասել, որ ԱՄՆ-ն առաջարկ է արել 100 տարով վարձակալել մեր ճանապարհները, առավել ևս չի ասել, որ այդ առաջարկը իրենց արել է Թուրքիան։
Այս ամենը Լոնդոնում տեղակայված, կասկածելի ռեպուտացիայով Middle East Eye պարբերականի խեղաթյուրումն է՝ ենթադրում եմ ինչ-որ շրջանակների պատվերով։
Կարծիքներ