Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Ելիսեյան պալատում հանդիպում ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը շնորհավորեցի նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- գրել է վարչապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ:
Կարծիքներ