Բջնի գյուղի դաշտեր տանող ճանապարհին այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22։37-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղից Բջնի գյուղի դաշտեր տանող ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 5-ին, ժամը 00:00-ին, մարվել՝ 00։31-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:
Կարծիքներ