Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Շնորհավորական ուղերձում Ռիկսդագի խոսնակը նշել է, որ Շվեդիան և Հայաստանն ունեն գերազանց հարաբերություններ՝ ընդգծելով երկու երկրների միջև հասարակության բոլոր մակարդակներում ձևավորված համագործակցության և փոխանակումների պատմությունը։
Անդրեաս Նորլենը համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը հիմնված է ընդհանուր հիմնարար արժեքների և սկզբունքների վրա, շարունակելու է զարգանալ կառուցողական և դրական հունով։


Կարծիքներ