Իսրայելը պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ. Ուկրաինայում Իսրայելի դեսպան
Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայել Բրոդսկին հայտարարել Է, որ Իսրայելը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հարցում գործելու Է օրենքի շրջանակներում, ինչը պատժամիջոցների սահմանում չի նախատեսում միակողմանի կարգով, բայց դաշնակիցների հետ համաձայնեցմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամենասկզբից Իսրայելն ասել Է, որ չի գործելու պատժամիջոցների շրջանցմամբ, հենց որ դրանք մտցվեն Ռուսաստանի դեմ: Բանը նրանում Է, որ իսրայելական օրենսդրության մեջ նախատեսված չԷ պատժամիջոցների միակողմանի սահմանման հնարավորություն որեւԷ երկրի դեմ: Իսրայելի պատմության մեջ նման դեպքեր չեն եղել, որովհետեւ այդպիսի հնարավորություն չկա օրենքում»,-Բրոդսկու խոսքը մեջբերում Է «ՌԲԿ-Ուկրաինա» հրատարակությունը:
Նա նշել Է, որ գրեթե բոլոր իսրայելական ընկերություններն աշխատում են կա՛մ ամերիկյան, կա՛մ եվրոպական շուկայում, եւ ընկերություններից ոչ մեկը չի գնա այն բանին, որպեսզի գործի պատժամիջոցների շրջանցմամբ. նույն բանը վերաբերում Է նաեւ պետությանը: «Եվ այն պահին, երբ սահմանվեցին պատժամիջոցները, մենք սկսեցինք մեզ համապատասխան ձեւով պահել, որպեսզի ոչ մի ձեւով չխախտենք պատժամիջոցների ռեժիմը: Եվ այդպես շարունակվելու Է»,-ասել Է նա:
Ավելի վաղ Իսրայելի գործող վարչապետ Յաիր Լապիդը, որն այն ժամանակ զբաղեցնում Էր ԱԳ նախարարության ղեկավարի պաշտոնը, հատուկ հայտարարության մեջ նշել Է, որ Իսրայելն ուսումնասիրում Է հնարավոր ազդեցությունը, որը կցուցաբերեն Ռուսաստանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները: Ստեղծվելու Է միջգերատեսչական խումբ, որը կուսումնասիրի այդ պատժամիջոցների հետեւանքներն Իսրայելի քաղաքականության եւ տնտեսության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ