Մոսկվայում երեխան ընկել է վեցերորդ հարկի պատուհանից
Մոսկվայի հարավում վեցերորդ հարկի բնակարանի պատուհանից երեխա է ընկնել: Նա մահացել է: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, լրագրողներին հայտնել է քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր շտաբի ղեկավարի ավագ օգնականը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ հետաքննության տվյալների՝ ապրիլի 23-ի առավոտյան 2018 թվականին ծնված տղան, որը ծնողների կողմից թողնվել է առանց հսկողության, հենվել է մոծակների համար նախատեսված ցանցին։ Ցանցը չի դիմացել երեխայի քաշին, արդյունքում տղան 6-րդ հարկի պատուհանից ընկել է։ Ստացած վնասվածքներից նա մահացել է շտապօգնության մեքենայում։
Կարծիքներ