Ողբերգական դեպք Երևանում․ ավտովերանորոգման կետում «ԲՄՎ »-ն ամբարձիկի վրայից ընկել է 36-ամյա աշխատակցի վրա
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 14։00-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշենի գյուղ կոչվող հատվածի Իոսիֆյան 28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնում ավտոմեքենան ամբարձիկի վրայից ընկել է աշխատակցի վրա։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Մինչ փրկարարների ժամանումը, ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն իրենց ուժերով մասամբ ուղղել են ավտոմեքենան, տակից դուրս բերել աշխատակցին։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։
Ըստ աղբյուրի, դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածի անունը Էդգար է, 36 տարեկան էր։
Կարծիքներ