Անձրևի և սելավաջրերի հետևանքով փլուզվել է Առափի գյուղի տներից մեկի պատը
Հունիսի 18-ին, ժամը 16։22-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի և սելավաջրերի հետևանքով փլուզվել է Առափի գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի պատը, վնասվել է խմելու ջրի խողովակը․ տունը ջրալցվում է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ սելավաջրերից փլուզվել են տան երկշերտ հենապատի առաջին շերտը՝ մասամբ (մոտ 4 քմ), վնասվել է խմելու ջրի խողովակը, ինչից տունը ջրալցվում է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ռետինե խողովակի միջոցով փոխել ջրի ուղղությունը։
Կարծիքներ