Հրապարակվել են Մարադոնայի երկրորդ դիահերձման արդյունքները
Արգենտինացի ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնայի դիահերձման արդյունքներով մահվան ժամանակ նրա օրգանիզմում թմրանյութային միջոցների կամ ալկոհոլի որևէ նշան չի եղել:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, դիահերձումը ցույց է տվել, որ Մարադոնան երիկամների, սրտի և թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Դիահերձումն իրականացվել է Մարդոնայի մահվան պատճառը պարզելու գործով հետաքննության շրջանակներում՝ հասկանալու համար, թե արդյոք նրա մահը բժշկական անուշադրության հետևանք է եղել, թե ոչ:
Հիշեցնենք, որ Մարադոնան կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում: Նոյեմբերին մարզիկը գլխուղեղի վիրահատության էր ենթարկվել:
Առաջին դիահերձումն իրականացվել է նրա մահվան օրը: Տվյալ հետազոտությունը ցույց էր տվել, որ մահվան պատճառը «թոքերի սուր այտուցն էր՝ սրտի քրոնիկ անբավարարության սրացման ֆոնին»:
Կարծիքներ