Հայտնի է ՌԴ հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմը
Բելառուսում քիչ հետո կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները:
Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է բանակցությունների անցկացման վայր: Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ ուկրաինական պատվիրակության կազմում են երկրի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը, «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
Կարծիքներ