Ռուսական պատվիրակության Ժնև հասնելու շուրջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2 անգամ բանակցել է ԵՄ ղեկավարության հետ

Ռուսական պատվիրակության Ժնև հասնելու շուրջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2 անգամ բանակցել է ԵՄ ղեկավարության հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը երկու անգամ հեռախոսով զրուցել է Եվրամիության ղեկավարության հետ՝ փորձելով լուծել Ժնև ռուսական պատվիրակության ժամանման հարցը, որը չի կարողանում մասնակցել այսօր ու վաղը սպասվող միջազգային միջոցառումներին Եմ երկրների կողմից օդային տարածքի փակման պատճառով։

Այս մասին հայտնել է Ժնևի ՄԱԿ-ի կենտրոնակայանի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին։

Նա նշել է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը Նյու Յորքում խնդրել է գլխավոր քարտուղարին «օգնել այս իրավիճակում»։

«Չնայած գլխավոր քարտուղարը պատասխանատու չէ անդամ պետությունների համար թռիչքների թույլտվություն ստանալու համար, այդուհանդերձ, նա և իր աշխատակազմի ղեկավարը խոսել են ԵՄ համապատասխան մարմինների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ում հետ Գլխավոր քարտուղարը նույնիսկ երեկ երկու անգամ է զրուցել՝ փորձելով լուծել այս հարցը»,- ասել է Վելուչին:

Նշենք, որ այսօր ու վաղը Ժնևում սպասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստը: Նիստին մասնակցելու համար Ժնև է մեկնել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում