Վահան Քերոբյանը ներկայացրել է պետական աջակցության մեխանիզմները, որոնցով հնարավոր է ընդլայնել գործունեությունը

Վահան Քերոբյանը ներկայացրել է պետական աջակցության մեխանիզմները, որոնցով հնարավոր է ընդլայնել գործունեությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այցելել են «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ, որը մասնագիտացված է դիզվառելիքի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Ներկայում ընկերության արտադրողականությունն ըստ դիզելային վառելիքի հումքի կազմում է տարեկան մոտ 2000 տոննա, սակայն նպատակ կա ավելացնել արտադրության ծավալները։

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է պետական աջակցության այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսության արդիականացման միջոցառմանը, որի շրջանակում ընկերությունները կարող են օգտվել վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում