Զարեհ Սինանյանն հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
Այսօր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Արփի Վարդանյանի (Տարածաշրջանային գրասենյակի տնօրեն) և Մարիամ Խալոյանի (Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն) հետ:
Ներկայացվել են կառույցի ջանքերը, որոնք միտված են ամերիկահայության հետ աշխատանքի միջոցով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլար հասցնելուն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների դատապարտմանը:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վերահաստատել է, որ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստակամ է աշխատել սփյուռքյան բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են վերակառուցել և հզորացնել հայրենիքը:
Կարծիքներ