Քանդակագործ Արա Սարգսյանի 119-ամյակին կներկայացվեն հեղինակի չցուցադրված էսքիզները

Քանդակագործ Արա Սարգսյանի 119-ամյակին կներկայացվեն հեղինակի չցուցադրված էսքիզները

Քանդակագործ Արա Սարգսյանի 119-ամյակի առթիվ ապրիլի 7-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում հեղինակին նվիրված միջոցառում կկազմակերպվի:

 Երեկոյին ելույթ կունենան «ԱՐԱՐ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյան) և «Սոխակ» լարային քառյակը:

Միջոցառմանը կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Արա Սարգսյանի չցուցադրված էսքիզները:

Ժամանակավոր ցուցադրությունը բաց կլինի մինչև ապրիլի 28-ը:

Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին Ստամբուլում: Խորհրդային քանդակագործը Երևանի նկարիչների միության հիմնադիրն է և առաջին նախագահը, Հայաստանում հիմնադրել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը, որի առաջին ռեկտորն էր:

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս էր, ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, «Նեմեսիս» ծրագրի մասնակից: Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրն է:

Արա Սարգսյանը ստեղծագործել է քանդակագործության բոլոր ժանրերում՝ մոնումենտալ, հաստոցային քանդակ, հարթաքանդակ, թեմատիկ-կոմպոզիցիոն ստեղծագործություններ՝ օգտագործելով տարբեր նյութեր՝ մարմար, փայտ, շամոտ, բրոնզ, բազալտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում