ԱՄՆ-ը որոշել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի պաշտպանական կառույցի նկատմամբ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը թուրքական Պաշտպանական արդյունաբերության վարչությանը (SSB) պատժամիջոցների արժանի Է համարել ռուսաստանյան պաշտպանական սերտորի հետ գործարքի համար:
Ծանուցման մեջ, որը հրապարակվել Է ԱՄՆ-ի դաշնային ռեեստրում, հաղորդվում Է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այն եզրակացության Է եկել, որ SSB-ն մի քանի տարի առաջ «զգալի տրանզակցիա Է անցկացրել» ՌԴ-ի հետ: Դրա հետ կապված Բլինքենը պատժամիջոցներ Է նշանակել, որոնք «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում պետք Է գործեն SSB-ի, նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի եւ եւս երեք ղեկավարների նկատմամբ:
Ծանուցման համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում Է գործեր վարել Թուրքիայի այդ քաղաքացիների հետ: Ցուցակի ֆիգուրանտների ակտիվներն ԱՄՆ-ում սառեցվում են, ամերիկյան իշխանությունները մուտքի այցագրեր չեն տալու այդ մարդկանց: SSB-ի նկատմամբ արգելքներ են սահմանվում ամերիկյան արտադրանքի արտահանման համար: Արգելվում են 10 մլն դոլարից ավելի վարկեր տալ SSB-ին:
Այսպիսով, Ջո Բայդենի վարչակազմը SSB-ի նկատմամբ շարունակել Է այն ուղեգիծը, որը վերցրել Էր նախորդ վարչակազմը. 2020 թվականի դեկտեմբերին հայտնի Է դարձել Դոնալդ Թրամփի վարչակազմի այն որոշման մասին, որով պատժամիջոցներ են սահմանվում SSB-ի եւ նրա չորս ղեկավարների նկատմամբ, ընդ որում՝ նույնպես CAATSA-ի շրջանակներում: Վաշինգտոնն այն ժամանակ նման քայլի Է գնացել, որպեսզի Անկարային պատժի Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Այն ժամանակ դիտորդները Թուրքիայի նկատմամբ այդ միջոցառումները համարել են բավականին մեղմ: Թրամփն իր նախագահության ընթացքում դիմադրել Է Թուրքիայի նկատմամբ առավելագուն չափով կոշտ դիրք գրավելու կոչերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը թուրքական Պաշտպանական արդյունաբերության վարչությանը (SSB) պատժամիջոցների արժանի Է համարել ռուսաստանյան պաշտպանական սերտորի հետ գործարքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կարծիքներ