Գեղադիր գյուղում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է տներից մեկի պարսպին և շրջվել

Գեղադիր գյուղում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է տներից մեկի պարսպին և շրջվել

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 8-ին, ժամը 06:00-ին  ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Գ., ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել 12-րդ փողոցի տներից մեկի պարսպին և շրջվել. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում