Ղազախստանի նախագահ բացառել է բանակցությունները ահաբեկիչների հետ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Նրանք ծեծի են ենթարկել ու սպանել են ոստիկանների և երիտասարդ զինվորների, այրել են վարչական շենքեր, կողոպտել են մասնավոր տներ ու խանութներ, սպանել քաղաքացիական անձանց, բռնաբարել երիտասարդ կանանց: Իմ վստահ համոզմունքն է, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել, մենք պետք է նրանց ոչնչացնենք»,- գրել է նա:
Նախագահը հիշեցրել է, որ իրավապահ մարմիններին հրամայել է ձևավորել հետաքննական մարմին՝ բացահայտելու պատճառները, որոնք հանգեցրել են ներկա իրավիճակին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին:
Տոկաևը նշել է, որ Ղազախստանը բախվել է «ագրեսիայի զինված գործողության հետ, որը լավ կազմակերպված էր և կոորդինացվում էր արտերկրում վարժեցված հանցագործների ու ահաբեկչական խմբերի կողմից»: Այս համատեքստում նա հրահանգել է իրականացնել հակաահաբեկչական գործողություն՝ «չեզոքացնելու ազգային անվտանգության սպառնալիքն ու պաշտպանելու Ղազախստանի քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը»:
Կարծիքներ