Պետդեպարտամենտը դատապարտում է Սոմալիում գրոհայինների հարձակումը

ԱՄՆ վարչակազմն աջակցում է Սոմալիի և Աֆրիկյան միության ջանքերին ահաբեկչության դեմ պայքարում։ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը շաբաթ օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ դատապարտել է օգոստոսի 19-ին Սոմալիի մայրաքաղաքում հյուրանոցի վրա «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումը:
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Մոգադիշոյի «Հայաթ» հյուրանոցի վրա Ալ-Շաբաբի հարձակումը: Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում ամբողջական ապաքինում և գովում Սոմալիի անվտանգության ուժերի գործունեությունը: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Սոմալիի և Աֆրիկյան միության ջանքերին ահաբեկչության դեմ պայքարում և Սոմալիի ժողովրդի համար անվտանգ ու բարգավաճ ապագա կառուցելու համար»,- ասել է դիվանագետը։
Կարծիքներ