Հովտային շրջաններում սկսվել են բանջարանոցային մշակաբույսերի նախացանքային աշխատանքները
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ագրոօդերևութաբանական դիտարկումներ է ներկայացրել ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ:
Ըստ այդմ` շաբաթվա ընթացքում լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակել է գտնվել երրորդ տերևի և թփակալման փուլերում։
Հովտային շրջաններում սկսվել են բանջարանոցային մշակաբույսերի նախացանքային աշխատանքները, դիտվել է խաղողի վազի բողբոջների ուռչում, տեղ-տեղ առաջացել են առաջին տերևները։
Կարծիքներ