Արցախի Խնածախ գյուղի մոտ Ստեփանակերտի բնակիչը մեքենայով գլորվել է ձորը
Ապրիլի 18-ին ժամը 18:55-ին ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Խնածախ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում, Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին` կամրջի հարևանությամբ, Ստեփանակերտ քաղաքի 31-ամյա բնակիչ Գ.Մ.-ն վարելով «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր` Ն.Պ.-ն (ծնված 1986թ.) ստացած մարմնական վնասվածքով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։ Բուժօգնություն ստանալուց հետո` վերջինս դուրս է գրվել։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:
Անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո փրկարարներն ու ոստիկանները վերադարձել են մշտական տեղակայման վայր։
Կարծիքներ