Զելենսկին մեկնաբանել է Անդրկարպատյան 128-րդ լեռնային գրոհային բրիգադի կողմից ուկրաինացի զինվորականների վրա հարձակումը

Զելենսկին մեկնաբանել է Անդրկարպատյան 128-րդ լեռնային գրոհային բրիգադի կողմից ուկրաինացի զինվորականների վրա հարձակումը

 

Երեկոյան ավանդական տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է ավելի վաղ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ նոյեմբերի 3-ին ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել ուկրաինացի զինվորականներին 128-րդ առանձին լեռնային գրոհային Անդրկարպատյան բրիգադից։

Ուկրաինացի զինվորականները հավաքվել և շարվել են Զապորոժիեի շրջանի առաջնագծում գտնվող գյուղում՝ Հրթիռային ուժերի և հրետանու օրվա կապակցությամբ։

Լրագրողների կարծիքով՝ ավելի քան 20 զինվորական կարող էր զոհվել։ Ուկրաինայի զինված ուժերը հաստատել են 128-րդ բրիգադի զինծառայողների մահը, սակայն չեն նշել նրանց թիվը և միջադեպի հանգամանքները։

Տեսաուղերձում Զելենսկին նույնպես մանրամասներ չի հայտնել, սակայն ասել է, որ այս ողբերգությունը «կարելի էր խուսափել»։

«Պաշտպանության նախարար Ումերովն ինձ զեկուցել է այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են՝ պարզելու կատարվածի բոլոր հանգամանքները, ով կոնկրետ ինչ հրամաններ է տվել։ Ողբերգության առնչությամբ արձանագրվել է նաև քրեական գործ։ Համապատասխան հետաքննությունը շարունակվում է»,- ասել է Ուկրաինայի նախագահը (մեջբերում է «Ուկրաինսկա պրավդա»-ն։

Նրա խոսքով, հետաքննության արդյունքները պետք է բացատրեն, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը և ում հրամաններն են եղել սխալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում