«Տեսնես՝ ինչի՞ն էի այդպես նայում...». Մարիամ Ալեքսանյանի էլեգանտ կերպարը
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարիամը գեղեցիկ զգեստ է կրում, որը համադրել է ցածրակրունկների հետ։ Դերասանուհին հավաքել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ պայուսակ, խոշոր ականջօղեր։ «Տեսնես՝ ինչի՞ն էի այդպես նայում...»,- հրապարակումը մակագրել է Մարիամը, որի հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ տոպ, տաբատ եւ պիջակ։ Մարիամը հավաքել էր մազերն ու գլխարկ էր կրում։ Կերպարն ամբողջացրել էր բնական շպարը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Կրակոտ աղջիկ», «սեւը միշտ էլեգանտ է»։
Կարծիքներ