Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա
![Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա](https://freenews.am/uploads/images/image_750x_67b029ac11f9b.jpg)
Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 17-19-ն սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի առավոտյան, 19-ին սպասվում է ձյուն։
Կարծիքներ