Վարորդը 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին
![Վարորդը 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին](https://freenews.am/uploads/images/image_750x_67b028c2d6324.jpg)
Փետրվարի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարեկները Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «ՎԱԶ 2107» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ 30-ամյա վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի ազդեցության տակ և առանց վարորդական իրավունքի վկայականի։
Երբ պարեկները նրան առաջարկել են սթափության թեստ հանձնել, նա 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին՝ իրեն բաց թողնելու համար։ Կաշառք տալու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Կարծիքներ